ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի Արենի համայնքում մասնակցել է Արենի գինու փառատոնին։ Հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Փառատոնն այս տարի անց է կացվել 16-րդ անգամ՝ գինեգործության բնօրրանում միավորելով գինեգործներին, գինեսերներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։

462136723_958708909631826_5718377044081084826_n.jpg (154 KB)

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր բոլոր նախաձեռնություններում նպատակ ունի, առաջին հերթին, տարածքների համաչափ զարգացման միջոցով հասնել մեր երկրում տնտեսական համաչափ զարգացմանը, և այս համատեքստում զբոսաշրջությունն ունի առանձնահատուկ դերակատարում»,֊ նշել է Գևորգ Պապոյանը։

Փառատոնի կազմակերպիչներն էին «Արենի փառատոն» հիմնադրամն ու «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ Արենիի համայնքապետարանի և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

462070170_958708676298516_4121765804010641078_n.jpg (180 KB)

Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը մասնակցել է նաև հուշարձանի բացմանը, որը տեղադրվել է Արենիի համայնքապետարանի միջոցներով հայ-ֆրանսիական Արենի-Բանդոլ քույր համայնքների բարեկամության պատվին։