Հարավկորեական Kia ավտոարտադրողի բրիտանական մասնաճյուղը ներկայացրել է թագավորությունում վաճառված առաջին ավտոմեքենայի էլեկտրական մոդիֆիկացիան՝ Pride հեչբեկը, որի հզորությունը կրկնակի ավելի է, քան «բնօրինակինը», գրել է Autocar-ը։

1996թ. Pride LX մոդելի վրա հիմնված մեքենան վերածվել է էլեկտրականի Օքսֆորդշիրի Electrogenic ընկերության կողմից։ 60 ձիաուժ եւ 1,3 լիտր ունեցող բենզինային շարժիչը փոխարինվել է 107 ուժանոց էլեկտրական շարժիչով, որն ունի հինգ աստիճանանոց մեխանիկական փոխանցատուփ՝ «վարորդի առավելագույն ներգրավվածության ապահովման համար»։

Ընկերությունը հայտնել է, որ կիրականացնի արագացման եւ արտադրողականության անկախ ստուգում ավելի ուշ այս տարվա ընթացքում։

37 լիտրանոց վառելիքային բաքը փոխարինվել է կուտակիչների երկու բլոկով՝ 10 կՎտ/ժ տարողությամբ, մեկը դրված է թափքի տակ, մյուսը՝ բեռնախցիկի հատակին, 20 կՎտ/ժ ընդհանուր տարողությամբ։

Pride նոր էլեկտրական մեքենան կարելի է լիցքավորել Type 2-ով 3,3 կՎտ, որը դրված է բենզաբաքի դիտահորի տակ, իսկ լիցքավորման ժամանակը 1-մինչեւ 100 տոկոսով կազմում է մոտ վեց ժամ։

Ներսում պահպանվել է սարքերի ինքնատիպ վահանակը, իսկ թվացույցը հարմարեցվել է մարտկոցի լիցքավորման վիճակը ցույց տալու համար։

Էլեկտրական էներգիային անցումը նշանակում է, որ Pride-ը քաշն ավելացրել է 20 կիլոգրամով (850-ից դարձել է 87 կիլոգրամ), բայց, ընկերության ներկայացուցիչների խոսքով, հզորության աճը փոխհատուցում է լրացուցիչ զանգվածը։

Վիզուալ առումով էլեկտրական Pride-ը գրեթե չի տարբերվում օրիգինալ մոդելից, բայց այն 12 մատնաչափ պողպատե անիվներ եւ պլաստիկե անվահեծեր ունի։

Այն Kingfisher Blue գույնից դարձել է White Pearl, որն առաջարկվում է Kia EV3, EV6, EV9 եւ Niro EV մոդելների համար, իսկ լապտերները երկու ծայրերին մեծացվել են։

Ներսակողմից այն պատված է լայմի կանաչ ներդիրներ ունեցող գործվածքով։

Pride էլեկտրական մեքենայի ստեղծումը նվիրված է Kia-ի 80-ամյակին։ Կորեական ընկերությունը հիմնադրվել է որպես հեծանիվ արտադրող 1944թ.։