Այս գիշեր Երեւանում տեղացած հորդառատ անձրեւից հետո Կոմիտասի անվան կոնսերվատորիայի որոշ դասասենյակներ լցվել են ջրով:

«Կոնսերվատորիայի միասնական շարժումը» Facebook-ի իր էջում տեսանյութ է հապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են անձրեւաջրերը ողողել սենյակները:

Մեծ դաշնամուրի վրա մեծ ցելոֆանե ծածկ է գցված, որպեսզի ջուրը չլցվի եւ չվնասի երաժշտական գործիքը: