Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 20-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է կարճատև անձրև։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4,
Լոռիում գիշերը՝-1+3, ցերեկը՝ +6+10,
Տավուշում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+2+5, ցերեկը՝ +8+12,
Արարատում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝-2+2, ցերեկը՝ +4+7։




























