ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան կրկին հեծանիվ է քշել եւ այդ մասին  պատմող տեղանյութ է հրապարակել սոցցանցի իր էջերում:

Նա հայտնել է, որ այսօր նախատեսել էին անցնել 100 կիլոմետր, սակայն անցել են 101 կմ.

«Արդյունքում 6 ժամում անցել ենք 101 կմ՝ հետևյալ երթուղով․ Երևան -Աշտարակ-Օշական-Մեծամոր- Էջմիածին-Երևան: Կեցցե հեծանիվը»,-ասել է նա։