Իտալիայում թեստավորել են մոդիֆիկացված էլեկտրամեքենա, գրել է Interesting Ingineering-ը։

Լատինա քաղաքում մեքենան ցուցադրելու ժամանակ հայտնի է դարձել, որ մեքենայի կուտակչի լիցքի հնարավորությունն ավելացել է վեց ժամվա ընթացքում երթեւեկության ժամանակ։

Ցուցադրությանը մասնակցել են Renault Twizy 80-ի երկու մոդելներ։ Մեկն ունի էլեկտրաէներգիայի ստեղծման E-Cat համակարգ։

Կուտակչի լիցքի խտությունը կազմել է 62 տոկոս, իսկ վեց ժամ ընթացքից հետո այն հասել է 83 տոկոսի։

Էլեկտրաէներգիայի արտադրման E-Cat համակարգը ստեղծել է Leonardo Corporation կորպորացիան։ Այն թույլ է տալիս անընդմեջ կուտակիչը լիցքավորել ընթացքի ժամանակ։ E-Cat Power-ն ապահովում է անխափան, անսահմանափակ եւ կայուն էլեկտրամատակարարում 24/7 ռեժիմում՝ վնասակար արտանետումներ չստեղծելով եւ վառելիք չպահանջելով։

Ընկերության տվյալներով՝ բարձր տեսակարար հզորությունը եւ մոդուլային ինքնավար ֆունկցիոնալությունը թույլ են տալիս արտադրել էլեկտրաէներգիա հենց պահանջն առաջանալու վայրում, այդ թվում շարժական հավելվածների օգնությամբ։