Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պեկինում անցկացվող Sibos 2024 միջազգային համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկ «ՓԲԸ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել ուզբեկական JSCB Kapitalbank-ի հետ:

Սա կարևորագույն քայլ է թե Կոնվերս Բանկի, թե նրա գործընկերների համար, և կարևորագույն փաստաթուղթ՝ ուղղված միջազգային համագործակցության ընդլայնմանն առանցքային ուղղություններում.

  • Արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորում՝ հաճախորդներին աջակցություն արտահանման ու ներկրման հարցերում,
  • Համագործակցություն ֆինանսական շուկաներում՝ համատեղ գործառնությունների իրականացում արժութային և դրամական շուկաներում:

Այս համագործակցությամբ Բանկն ընդլայնում է իր միջազգային գործընկերային ցանցը. արդյունքում, իր հաճախորդներին ընձեռում է նոր հնարավորություններ բիզնեսում հաջողելու ու զարգանալու համար:

«Ուզբեկստանի էկոնոմիկան բարեփոխումների շնորհիվ տպավորիչ աճ է ցուցադրում տնտեսության, արտասահմանյան ներդրումների ներգրավման և առանցքային ոլորտների զարգացման հարցում: Kapitalbank-ն այդ երկրում փոխակերպման շարժիչ ուժն է, շուկայի առաջատարներից մեկը, որն այս համագործակցության մեկնարկով դառնում է Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերը ոչ միայն Ուզբեկստանում, այլև ողջ Միջին Ասիայում»,-իր խոսքում հայտնել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Նշենք, որ Sibos 2024-ը Swift միջազգային համակարգի տարեկան ժողովն է, որը կայանալու է հոկտեմբերի 21-24-ը Պեկինում:

02987469-69ce-4d7e-ac46-fd7901f65218.jpg (18 KB)

6dc90086-f60b-4c34-abc3-7cdcaafd811e.jpg (34 KB)