Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր՝ փակելով առնվազն երեք խոշոր գործարան Գերմանիայում, գրում է գերմանական Bild պարբերականը։
Կոնցեռնի աշխատանքային խորհրդի նախագահ Դանիելա Կավալոն հայտնել է, որ գործատուն արդեն տեղեկացրել է իր աշխատակիցներին համապատասխան ծրագրերի վերաբերյալ։
Ըստ Կավալոյի, փակումը, մասնավորապես, սպառնում է Օսնաբրյուկի գործարանին, որը վերջերս կորցրել էր Porsche-ից մեծ պատվեր ստանալու հույսը։





























