ԱրարատԲանկն արժանացել է հինգ հեղինակավոր մրցանակի AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։

2023-2024թթ․ ձեռքբերումների համար ԱրարատԲանկը ճանաչվել է՝

  • Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում լավագույն տեղաբաշխող
  • Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցող անդամ
  • Դեպոզիտար համակարգի ամենաառաջադեմ անդամ

Բանկի երկու աշխատակից արժանացել են անհատական մրցանակների՝

  • Ժանետ Աղաջանյան՝ «Դեպոզիտար համակարգի լավագույն աշխատակից»
  • Ռուզաննա Խաչատրյան՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության մրցանակ»

Հարկ է նշել, որ ԱրարատԲանկը 2011թ․-ից ի վեր հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից և պարբերաբար արժանանում է հեղինակավոր մրցանակների։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև  «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը և միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի կապիտալի շուկան միջազգային շուկաներին ինտեգրելու հնարավորություններին և մարտահրավերներին։ 

DSC02723.JPG (185 KB)

DSC02833.JPG (245 KB)

DSC02952.JPG (189 KB)

DSC02981.JPG (188 KB)

DSC03027.JPG (226 KB)

DSC03032.JPG (225 KB)