Եվրոպան կտուժի Միացյալ Նահանգների հետ նոր առևտրային պատերազմի դեպքում և կարող է բախվել ռեցեսիայի՝ զուգորդված բարձր գնաճով, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է Կիպրոսի կենտրոնական բանկի ղեկավար Խրիստոդուլոս Պատսալիդեսը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա և հայտարարել, որ Եվրոպան ծանր գին կվճարի տարիներ շարունակ առևտրային հաշվեկշռի հսկայական տարբերության համար:
«Առևտրային լարվածությունն աճում է»,-հայտարարել է Պացալիդիսը համաժողովում: «Եթե առևտրի սահմանափակումներն ուժի մեջ մտնեն, արդյունքը կարող է գնաճ, անկում կամ, ավելի վատ՝ ստագֆլյացիա լինել»:
Ընդսմին, առայժմ Եվրոպական կենտրոնական բանկը կարող է շարունակել նվազեցնել տոկոսադրույքները, իսկ հաջորդ քայլը հնարավոր է լինի դեկտեմբերին, հավելել է Պացալիդիսը:
«Թեև եվրոգոտու տնտեսական աճը որոշ ժամանակ թույլ է եղել, տոկոսադրույքների կրճատման մոտեցումը պետք է լինի աստիճանական և հիմնված տվյալների վրա: Եթե մուտքային տվյալները և դեկտեմբերին նոր կանխատեսումները հաստատեն մեր բազային սցենարը, մենք հնարավորություն կունենանք շարունակելու կայուն տեմպերով և մասշտաբով տոկոսադրույքների իջեցումը»,-նշել է Կիպրոսի Կենտրոնական բանկի ղեկավարը:




























