Նյու Յորքից 102-ամյա Հիլդա Յաֆֆեն ապրում է միայնակ, լիովին ինքնաբավ է և ակտիվ հասարակական կյանքով է ապրում։ Նրա պատմությունը տարածել է The Washington Post պարբերականը:

88 տարեկանից թոշակառուն Մանհեթենի ամենաբանուկ շրջաններից մեկում գտնվող բարձրահարկ շենքում միայնակ է ապրում։ Ամուսնու մահից հետո նա թողել է իր հին կյանքը Նյու Ջերսիում և որոշել, իր բնորոշմամբ, «ամեն ինչ նորից սկսել»: Հիլդան տունը մաքրում և ճաշէ եփում իր համար։ Նման պատկառելի տարիքում նա քայլում է առանց ձեռնափայտի և ամեն օր մոտ երեք հազար քայլ է կատարում։ Հարյուրամյա բնակչուհին գիտի էլեկտրոնային փոստից և մեսենջերներից օգտվելու եղանակը, պարբերաբար տեսանյութի միջոցով շփվում է իր երեխաների ու թոռների հետ:

«Երբեք չեմ մտածել, որ կապրեմ մինչև 102 տարեկան։ Ես բոլորի նման զարմացած եմ»,- կատակում է թոշակառուն։

Միաժամանակ կինն իր երկարակեցության գաղտնիքը համարում է լավ գենետիկ ժառանգությունը, բախտը և այն համոզմունքը, որ ինչ էլ լինի, մենք պետք է շարունակենք շարժվել։ Նա ամբողջ կյանքում հետևել է առողջ սննդակարգի, չի ծխել և ալկոհոլ չի օգտագործել։ Փորձում է օրական ութ ժամ քնել և անպայման դուրս գալ զբոսնքի։ Եթե ​​դրսում եղանակը վատ է, , ինչպես պնդում է Հիլդան, ինքը « վազում է՝ միջանցքով պտույտ գործելով»։

Բացի դրանից, երկարակյաց կինը հաճախ գնում է ֆիլհարմոնիայի համերգների, սինագոգին առընթեր գրքի ակումբի անդամ է և գրադարանում կամավոր էքսկուրսավար է աշխատում:

«Ինձ համար միայնությունը խնդիր չէ։ «Ես միշտ անելիք ունեմ»,- անկեղծում է ամերիկուհին։

Հարցին, թե մտածում է ապագայի մասին, թոշակառուն նշում է, որ փորձում է կենտրոնանալ ներկայի վրա և ձգտում զարմանալ իրեն տրված ամեն օրով։