Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններում ԱՄՆ-ն ակնկալում է քննարկել, թե ինչ է պատրաստ Մոսկվան անել Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով, Էր Ռիադում կայացած բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչները հասկացրել են, որ Մոսկվան շահագրգռված է Ուկրաինայում հակամարտությունը «ճիշտ պայմաններով» վերջ դնելու հարցում:
Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ Ուկրաինայում հակամարտությունը «ավարտվեր երեկ»։ «Անկախ նրանից՝ դա տևի օրեր կամ շաբաթներ, մենք կսկսենք այս գործընթացը», - շարունակել է Ռուբիոն՝ խոստովանելով, որ «դա կարող է ոչնչի չհանգեցնել»:





























