Երեքշաբթի նավթի գինը բարձրանում է, քանի որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային հատվածի դեմ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմել է մեկ բարելը 75,22 դոլար, ինչը 0,44 դոլարով (0,59 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Երկուշաբթի այս պայմանագրերը թանկացել էին 0,35 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 74,78 դոլար։

WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,5 դոլարով (0,71 տոկոս)՝ մեկ բարելը 71,2 դոլար։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը բարձրացել է 0,3 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 70,70 դոլար։