Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը թույլ բարձրանում է՝ վերականգնվելով երեքշաբթի օրվա էժանացումից հետո, երբ երկու էտալոնային մակնիշներն էլ հասել են 2024թ. վերջից ի վեր նոր ցածր մակարդակի:

Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 73,24 դոլար։ Երեքշաբթի Brent-ն էժանացել է 1,76 դոլարով (2,4 տոկոս)՝ մեկ բարելը 73,02 դոլար։

WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,2 դոլարով (0,29 տոկոս)՝ մեկ բարելը 69,13 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը նվազել է 1,77 դոլարով (1,5 տոկոս)՝ մեկ բարելը 68,93 դոլար։