Թուրքիայի ղեկավարությունը նշաններ է տեսնում, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Անկեղծ ասած, ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, մենք դրա ավարտի նշաններ ենք տեսնում», - ասել է նա չորեքշաբթի օրը հրապարակված Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ի՞նչ պայմաններով, ինչպես ձեռք կբերվի հրադադար, այս ամենը քննարկվում է»,- հավելել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։





























