Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսի նստավայրում Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների միջեւ բանակցություններ են ընթանում դեսպանատների աշխատանքի խնդիրների շուրջ, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպումը սկսվել է Բոսֆորի ափին գտնվող Առնավուտքյոյ շրջանում՝ ռուսական պատվիրակության ժամանումից հետո, որի կազմում են ԱԳՆ ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցչին, բանակցություններում քաղաքական կամ անվտանգության հարցեր չեն քննարկվի, Ուկրաինան նույնպես երկխոսության թեմա չի լինի։