Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 16-ին մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթնաժողովին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետը ելույթ է ունենալու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի ինչպես նաեւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ:


























