Նավթի գները աճում են ուրբաթ օրը, քանի որ Վաշինգտոնը խստացնում է Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը կազմել է մեկ բարելի դիմաց 70,33 դոլար, ինչը 0,45 դոլարով (0,64%) գերազանցում է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշը։ Հինգշաբթի օրն այդ պայմանագրերը նվազել են 1,07 դոլարով (1,5%)՝ հասնելով 69,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկությունների ընթացքում թանկացել են 0,46 դոլարով (0,69%)՝ հասնելով 67,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 1,13 դոլարով (1,7%)՝ հասնելով 66,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։





























