Երեւանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը (մտնում է ռուսաստանյան «Ռուսալ» ընկերության կազմի մեջ) առաջին անգամ գերազանցեց արտադրության նախագծային մակարդակը, որ կազմում է տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: Այդ մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում
2000 թ. ձեռնարկության ստեղծման պահից ցայժմ արտադրվել եւ իրացվել է ավելի քան 130 հազար տոննա արտադրանք: «Ռուսալը» գործարանում ներդրել է շուրջ 120 մլն դոլար: Ծրագրվում է 2012-2014 թթ. «Արմենալի» արդիականացման համար ներդնել մոտ 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը թույլ կտա ձեռնարկության տարեկան արտադրության ծավալը հասցնել մինչեւ 33,6 հազար տոննայի:



























