Ամերիկյան ուժերը շաբաթ օրը ավիահարված են հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին Սոմալիի Փունթլենդ շրջանում՝ սպանելով ԴԱԻՇ-ի մի քանի զինյալների, հայտնում է AFP-ն։

Եվրոպայում տեղակայված Աֆրիկայի հրամանատարության (AFRICOM) հայտարարության մեջ ասվում է, որ վերջին արշավն իրականացվել է Սոմալիի կառավարության հետ համաձայնեցված և «Սոմալիում ԴԱԻՇ-ի բազմաթիվ թիրախների» է խոցել:

ԴԱԻՇ-ի հզորությունը Սոմալիում համեմատաբար փոքր է Ալ-Քաիդայի հետ կապված «Ալ-Շաբաաբ» ծայրահեղականների համեմատ, սակայն այն ուժեղանում է կիսաինքնավար Փունթլենդում:

«Օդային հարձակումը տեղի է ունեցել Սոմալիի հյուսիսարևելքում գտնվող Փունթլենդ նահանգի Բոսասո քաղաքից հարավարևելք: AFRICOM-ի նախնական գնահատականով, Սոմալիում ԴԱԻՇ-ի մի քանի գրոհայիններ են սպանվել, և ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել»,- ասվում է հայտարարության մեջ:

Վերջին հարվածը հաջորդել է երկու օր առաջ կատարված նմանատիպ գործողությանը, որը, ըստ AFRICOM-ի, լրացրել է Սոմալիում իրականացվող «հակաահաբեկչական ավելի մեծ նախաձեռնությունը»: