Նախորդ տարիների համեմատությամբ բարձրացել է Սեւանա լճի թափանցելիությունը` 3-3.5 մետրից հասնելով մինչեւ 6-11 մետրի: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` դա վկայում է Սեւանի ջրի որակի բարձրացման մասին:

Ա. Հարությունյանը նշեց, որ այս պահին լճի մակարդակը գտնվում է 1900.14 մետրի վրա: 2001 թվականից հետո Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով: Մասնավորապես` 2008 թ. լճի մակարդակը բարձրացել է 6 սմ-ով, 2009 թ.` 38 սմ-ով, 2010 թ.` 47 սմ-ով, 2011 թ.` 24 սմ-ով:

Առաջին անգամ տարվա վերջում Սեւանի մակարդակը կգերազանցի 1900 մետր նիշը: