Մոսկվան և Կիևը գնում են դեպի «լավ համագործակցություն» Վաշինգտոնի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը:

«Կարծում եմ՝ մենք լավ համագործակցություն ենք ստանում Ռուսաստանից և Ուկրաինայից»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ կցանկանար հասնել ոչ միայն ուկրաինական ճգնաժամի կարգավորման, այլև կանխել Իրանի հետ հակամարտության բռնկումը։ «Ես կցանկանայի տեսնել, թե արդյոք մենք կարող ենք վերջ տալ այս պատերազմին և կանխել նոր պատերազմի բռնկումը՝ Մերձավոր Արևելքում», - ասել է նա:

«Մենք պետք է դադարեցնենք դա»,- համոզված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ «Խոսքը հումանիզմի մասին է: Մենք կդադարեցնենք դա։ Սա անիմաստ պատերազմ է, որը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ [նախորդ չորս տարիներին]։ «Չի կարելի թույլ տալ, որ սա շարունակվի», - ավելացրել է Թրամփը: