Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես դիմավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի ուղեկցությամբ, գրում է The Guardian-ը։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Մակրոնը ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպումից անմիջապես առաջ զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հիշեցնենք, որ Ռուբիոն և Ուիտկոֆը ժամանել են Փարիզ՝ Ուկրաինայի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունների համար։

Ուկրաինական պատվիրակությունը ևս այցով գտնվում է Փարիզում։