«Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:
Հիշեցնենք՝ երեկ Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից:




























