Սիրիան 30 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական նավագնացության հսկա CMA CGM-ի հետ՝ Լաթաքիայի նավահանգստի զարգացման և շահագործման համար, հաղորդում է AFP-ն։
CMA CGM-ի տարածաշրջանային տնօրեն Ջոզեֆ Դաքակը ստորագրման արարողության ժամանակ AFP-ին ասել է, որ ընկերությունն «ուրախությամբ հայտարարում է ներդրումային պայմանագրի և Լաթաքիայի նավահանգստի կառավարման պայմանագրի ստորագրման մասին՝ հաջորդ 30 տարիների համար»։
Նավահանգստի տնօրեն Ահմեդ Մուստաֆան, իր հերթին, ասել է, որ համաձայնագիրը նախատեսում է 230 միլիոն եվրոյի (260 միլիոն դոլար) ներդրում՝ օբյեկտի արդիականացման համար, ներառյալ «համաշխարհային չափանիշներին» համապատասխան նոր նավամատույցի կառուցումը։



























