Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ բանակցություններից հետո հրամայել է իսրայելական պատվիրակություն ուղարկել Կատար՝ Գազայի հատվածում արմատականների կողմից պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակելու համար հայտնել են Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակից։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Հանդիպման ժամանակ վարչապետը քննարկել է Ուիթքոֆի առաջարկած՝ պատանդներին առնչվող գործարքի իրականացման վերջին ջանքերը՝ նախքան [Գազայի հատվածում] մարտական գործողությունների սրումը։ Այդ նպատակով վարչապետը հրամայել է վաղը (մայիսի 13-ին) Դոհա ուղարկել բանակցողների պատվիրակություն»,-ասված է հայտարարության մեջ։





























