Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները։ ТАСС-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ջանքերին վերաբերող հարցեր»,-նշել են աղբյուրները։

Մայիսի 12-ին ավելի վաղ Ֆիդանն ուկրաինական կարգավորման հարցը բարձրացրել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ զրույցում։