ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Սպիտակ տան նախկին ղեկավար Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ից ստացել է 350 մլրդ դոլարի օգնություն նույնքան հեշտությամբ, ասես «երեխայից կոնֆետ է վերցրել»։

«Ես հուսով եմ, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան կկարողանան ինչ-որ բան անել, որովհետեւ դա պետք է դադարի։ Ոչ միայն այն պատճառով, որ մենք դրա վրա 350 մլրդ դոլար ենք ծախսել։ Ընդ որում, առանց որեւէ հաշվետվության, պարզապես նրանց փող ենք տվել։ Գուցե դա ամենախոշոր իսպառ վաճառքն է պատմության մեջ։ Ամեն անգամ, երբ նա (Վլադիմիր Զելենսկին) եկել է ԱՄՆ, գնացել է հարյուրավոր միլիարդներով։ Հիանալի գործարք է։ Նույնն է, ինչ երեխայից կոնֆետ խլես։ Բայց դա նախորդ վարչակազմն էր, ներկայինը շատ ավելի կոշտ մոտեցում ունի»,- ասել է Թրամփը ԱՄՆ եւ Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Դոհայում։