Երկուշաբթի առավոտյան նավթի գները թույլ նվազում են՝ անցած շաբաթվա արդյունքներով գրանցված աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազում է 0,38 դոլարով (0,58%)՝ հասնելով բարելի դիմաց 65,03 դոլարի։ Անցած ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 0,88 դոլարով (1,4%)՝ հասնելով բարելի դիմաց 65,41 դոլարի։

Նյու Յորքի ապրանքահումքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,31 դոլարով (0,5%)՝ հասնելով բարելի դիմաց 62,18 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը բարձրացել էր 0,87 դոլարով (1,4%)՝ հասնելով բարելի դիմաց 62,49 դոլարի։