Ես աջակցեցի Էրդողանի գաղափարին՝ հանդիպելու Թուրքիայում «չորսի» ձևաչափով՝ Թուրքիայի նախագահի, Թրամփի, իմ և Պուտինի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Սակայն ես տպավորություն ունեմ, որ այս հանդիպումը հրադադարի չի հանգեցնի», -ըստ УНИАН-ի՝ նշել է նա։

«Ես զարմացած եմ ռուսական պատվիրակության հայտարարություններից, որ մենք, իբր, նրանց վախեցնում ենք։ Գուցե ինչ-որ մեկը զանգահարում է նրանց և սպառնում։ Իսկ ինչ վերաբերում է հենց իրենց, իրենք ավելի հանգիստ են դարձել, չնայած բռիություն չի վերացել», -նշել է Զելենսկին։

Ըստ նրա՝ Մոսկվան փորձում է դիվանագիտության ծաղրանմանակում անել՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը հետաձգելու համար։