Նավթի գինը երեքշաբթի շարունակել է բարձրանալ՝ նախորդ աճուրդների վերջում գրանցված վստահ աճից հետո։
Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել են 0.18 դոլարով (0.28 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 64.81 դոլարի։ Երկուշաբթի Brent-ի գինը բարձրացել է 1.85 դոլարով (2.9 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 64.63 դոլարի։
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0.31 դոլարով (0.5 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 62.83 դոլարի։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրը թանկացել է 1.73 դոլարով (2.85 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 62.52 դոլարի։





























