Անհայտ բարերարը արձագանքել է «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած «Բռնության ենթարկված աղջնակը ապրում է աղքատ ընտանիքում» տեսանյութին, որը հրապարակվել է նաեւ NEWS.am-ում:

Հրապարակվելուց անմիջապես հետո «Շիրակ Կենտրոնի» գրասենյակ է զանգահարել Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը եւ խնդրել իր կողմից ուղարկվելիք գումարով վառելափայտ գնել եւ տրամադրել տեսանյութում ներկայացվող ընտանիքին:

Այսօր` հունվարի 12-ին, անհայտ բարերարի գումարով գնված վառելափայտը եւ Երեւանից «Հանուն Հայաստանի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից տրամադրված հագուստը «Շիրակ Կենտրոնի» անդամները հանձնել են հասցեատիրոջը` անչափահաս երեք երեխա ունեցող ու ավերակ կացարանում բնակվող ընտանիքին: