Երեւանում, հունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդի տներից մեկից, թմրամիջոցներ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Գեւորգ Հ.-ին եւ 31-ամյա Արման Ք.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարաներ` տարբեր հեղուկների պարունակությամբ, եւ ներարկիչներ:
Գեւորգ Հ.-ն հայտարարել է, որ տարբեր նյութերի խառնուրդից ինքն իր տան նկուղում հունվարի 11-ին պատրաստել է թմրամիջոց եւ ներարկման եղանակով օգտագործել:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























