65 տարեկան հասակում այսօր` հունվարի 13-ին, կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, երկարամյա մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադիր Ակսել Վահանի Բակունցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մշակույթի նախարարությունից:  Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:

Նշենք, որ նա ջազի ասպարեզում էր դեռեւս 1960-ական թվականներից, հանդես է եկել «Պատանեկություն» եւ «Կռունկ» համույթներում: Ի դեպ, Երեւանի Էստրադային եւ ջազային քոլեջը հիմնադրվել է հենց նրա ջանքերով: