Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին, հունվարի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սարալանջ գյուղի հատվածում, դիզելային վառելիք տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: