Ոստիկանության Արտաշատի բաժնի բաժնի ծառայողները, հունվարի 13-ին, ժամը 17.50-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 27-ամյա Արտյոմ Հայրապետյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նա Արտաշատ քաղաքի «Նոր-Արտաշատ» ռեստորանային համալիրի մոտ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է գումար, եւ դիմել փախուստի:

Ա. Հայրապետյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: