ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 18-ին կայացած նիստում որոշվել է նվազեցնել «ԱրմենՏել» եւ «FiberNet» ընկերությունների կողմից մատուցվող միջազգային IP տարանցման ծառայության առավելագույն սակագինը։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որոշվել է սահմանել «ԱրմենՏել» եւ «FiberNet» ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «IP» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը սահմանել 174 հազար դրամ, ինչը երկու անգամ ցածր է 2009 թվականի առաջին կիսամյակի սակագնից։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 14-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏելին» եւ «FiberNet»-ին միջազգային «IP» տարանցման ծառայությունների շուկայում ճանաչել է գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ, որից հետո էլ նախաձեռնել է այդ ծառայության սակագնի հաշվարկման գործընթացը:


























