Այսօր` հունվարի 16-ի, ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված եւ կապրոնե անվադողերով երթեւեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների եւ վթարային իրավիճակների առաջացման պատճառ: Առաջարկում ենք զերծ մնալ անսարք եւ հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:




























