Հայաստանի կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է   «Ուշու» եւ «Ձյուդո» արծաթե հուշադրամներ:

«Ուշու» հուշադրամի դիմերեսին պատկերված են  Չինաստանում գտնվող Շաոլին վանքի գլխավոր մուտքը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից  վերեւ եւ ներքեւ կիսաշրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրաշուրթով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ,  որոնք ցուցադրում են ուշու մարզաձեւին հատուկ շարժումներ: Աջ եւ ձախ կիսաշրջագծով մակագրված է «ՈՒՇՈՒ» եւ «WUSHU»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը եւ հարգը` արծաթ, 9250

Զանգվածը` 28,28 գ

Տրամագիծը` 38,61 մմ

Դրամաշուրթը` ատամնավոր

Որակը` պրուֆ

Տպաքանակը` մինչեւ 5000 հատ:

«Ձյուդո» հուշադրամի դիմերեսին պատկերված են  Տոկիոյի հանրահայտ թագավորական պալատը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից  վերեւ եւ ներքեւ կիսաշրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրաշուրթով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են չորս  մարզիկներ,  որոնք կատարում են ձյուդո մարզաձեւին հատուկ հնարքներ: Աջ եւ ձախ կիսաշրջագծով մակագրված է «ՁՅՈՒԴՈ» եւ «JUDO»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: 

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը` 1000 դրամ

Մետաղը եւ հարգը` արծաթ, 9250

Զանգվածը` 28,28 գ

Տրամագիծը` 38,61 մմ

Դրամաշուրթը` ատամնավոր

Որակը` պրուֆ

Տպաքանակը` մինչեւ 5000 հատ: