Արարատի մարզում`Երեւան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում, հունվարի 15-ին, ժամը 07.50-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 7419 համարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշի բետոնե սյուներին եւ շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի ղեկին եղել է 45-ամյա Ռուբեն Ակրիբազի Հայրապետյանը:
Վթարի հետեւանքով, ավտոմեքենայի ուղեւոր` 43-ամյա Արայիկ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 22-ամյա Հայկ Մնացականյանը եւ 20-ամյա Բագրատ Գրիգորյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























