Երեւան-Սեւան ճանապարհի 41-րդ կմ-ին, այսօր` հունվարի 16-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա-Ա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել Վեկտրա-Բ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























