Եռաբլուրում, այսօր` հունվարի 16-ին, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորման» նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կմեկնարկի «Բանակը մենք ենք» միջոցառումների շարքը:
Միավորումից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 18:00-ին Եռաբլուրում երիտասարդ համալսարանականները ի հիշատակ զոհված հայորդիների կկազմակերպեն մոմավառություն եւ մոմերով կգրեն «Բանակը մենք ենք»: Կազմակերպության ղեկավար Գեւորգ Մելքոնյանի խոսքով, հայ երիտասարդությունը պետք է հպարտ լինի, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը եւս անցել է Արցախյան պատերազմի բովով:




























