Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, հունվարի 16-ին, ժամը 20:35-ին, ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 45-ամյա մի բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ հունվարի 16-ին թմրամիջոց է պատրաստել, որի մի մասը ներարկման միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը հյուրասիրել է ընկերոջը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























