Հունվարի 1-16-ն ընկած ժամանակահատվածում Լոռիի  մարզում արձանագրվել է հրեդհի 59 դեպք, որոնցից երեքը անտառային տարածքներում:  Թեեւ հիմնականում այրվում են չոր խոտածածկ տարածքներ, սակայն  էական վնաս են կրում նաեւ ծառերն ու թփերը:

Անտառային հրդեհները գրանցվել են հիմնականում Գուգարքի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում: Իսկ ահա Փամբակ գյուղի տարածքում  այս տարի արդեն երկրորդ անգամ է հրդեհ բռնկվում:

Փամբակի գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բացառում է դիտավորությունը. «Ո՞վ պետք ա վառեր, էդտեղ կտրած ծառեր չկան, որ ասենք վառել են, որ հետքերը կորցնեն: Դա զուտ անփութության հետեւանք է»:  Սամսոն Ուլիխանյանի կարծիքով, տարածքը հավանաբար վառել են անտառից եղինջ հավաքողները: «Էդ տարածքը քանի որ անացանելի ա, անասուն  չեն արածեցնում, ոչ էլ խոտն են հնձում, դա հենց պատահական մարդիկ արած կլինեն»,-ասաց նա: