Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդին է ներկայացվել Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է լրամշակել այն՝ ներկայացված առաջարկություններով:
Այնուհետեւ, խորհուրդը հաստատել է Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը:



























