«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի» համար Սփյուռքի նախարարությունում այսօր` հունվաի 18-ին, տեղի ունեցավ համահայկական 2011թ-ի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից «Մայրենի լավագույն ուսուցիչ» անվանկարգում 1-ին կարգի մրցանակի արժանացավ 11, 2 -րդ կարգի` 24 եւ 3-րդ կարգի` 14 ուսուցիչ:

«Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում 1.-ին կարգի մրցանակի արժանացել 6,2-րդ կարգի ` 11 եւ 3-րդ կարգի` 10 կազմակերպություն: «Կտոր մը հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների ստեղծագործությունների մրցույթի արդյունքում 1-ին կարգի մրցանակի արժանացավ 6, 2-րդ կարգի ` 8 եւ 3-րդ կարգի` 10 մասնակից: