Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, հունվարի 18-ին, ժամը 17.00-ին, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 59-ամյա վարորդին եւ նույն տաքսի ծառայության 28-ամյա կարգավարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի փոխանցման տուփի լծակի տակ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, իսկ վարորդի բաճկոնի գրպանում` թղթե 2 փաթեթ` 5,5 եւ 5,4 գրամ համանման զանգվածով:
Կարգավարի բաճկոնի գրպանից եւ գուլպայի միջից նույնպես թղթե փաթեթներ են հայտնաբերվել, համապատասխանաբար` 5,1, 1,7 եւ 3,6 գրամ կանեփանման զանգվածով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը փաթեթները 10.000 դրամով ձեռք է բերել կարգավարից, իսկ վերջինս էլ` ոմն Միշայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Միշայի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























