Արմավիրի մարզում, հունվարի 18-ին`ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանիի փողոցի թիվ 17 հասցեում` սգո պարագաների արտադրամասում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որին օգնության է մեկնել եւս մեկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել`13.40-ին:

Այրվել են պահակակետի դուռն ու լուսամուտը, դագաղ եւ աղբ: