Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր` հունվարի 19-ին, երկամյա դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել Հայաստանում շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման վերաբերյալ: Արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ Կառավարության եւ ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:
Երկամյա դրամաշնորհը 2010թ օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ եւ ՀՀ Կառավարության միջեւ ստորագրված առողջապահական եւ սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մասն է հանդիսանում:
«Շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման» դրամաշնորհային ծրագրի նպատակներն են.
• Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը տեղական ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպություների եւ մասնագիտական ասոցիացիաների միջոցով:
• Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերահսկմանն ու Հայաստանի հանրային առողջապահության վրա շտապ օգնության ծառայությունների բարեփոխումների ընդհանուր ազդեցության գնահատմանն ուղղված` Առողջապահոության նախարարության կարողությունները:
• Տեխնիկական փորձագիտություն տրամադրել Առողջապահության նախարարությանը` միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի շտապ օգնության ծառայությունների հետագա զարգացման ռազմավարության մշակման համար:
• Օժանդակել Առողջապահության նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը` Հայաստանի շտապ օգնության ծառայությունների շարունակական կայունությունն ապահովելու նպատակով:




























