Լոռիի մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում երկար ժամանակ է, ինչ անտառահատումներ են իրականացվում: Այսօր արդեն մի խումբ բնապահպան ակտիվիստներ անտառահատման մասին ահազանգը տարածել են սոցիալական կայքերով:
Ահազանգի հետքերով NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցն այցելել է Մեծավան գյուղ: Ինչպես Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղից հայտնում է մեր թղթակիցը, ծառահատումները տեղի են ունեցել գերեզմաններին հարակից սոճուտներում, հատված ծառերը համարակալված են եղել:
Մեր թղթակցի փոխանցմամբ հատվել է մոտ 200 սոճենի: Գյուղացիներն ասել են, որ հատումներն արդեն մեկ տարի է, ինչ տեղի են ունենում, իսկ փայտը գյուղացիներին են վաճառում մեկ խմ-ի համար պահանջելով 8000 դրամ: Ի դեպ, նկարահանման ժամանակ ծառ կտրողները անտառում չեն եղել:
Մեր թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ Մեծավան համայնքի ղեավար Սերյոժա Վարդանյանից, ով գյուղում չէր, գյուղապետարանում չեն եղել նաեւ նրա տեղակալները:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























